Փետրվար, 2024
February 2024
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  
eBay-ում 35 100 ԱՄՆ դոլարով վաճառվել է Stadium Events խաղը
20/01/2015 12:21

eBay-ում 35 100 ԱՄՆ դոլարով վաճառվել է Stadium Events խաղը

Եթե դեռ մանկուց պահպանված խաղեր ունեք, ապա մի շտապեք ազատվել դրանցից, քանի որ օրերից մի օր դրանք կարող են հարստացնել Ձեզ: Որպես ապացույց կարելի է դիտարկել վերջերս eBay ինտերնետ-աճուրդում տեղի ունեցած դեպլքը:

Stadium Events սպորտային խաղը թողարկվել է 1987 թվականին և նախատեսված է NES (Nintendo Entertainment System) խաղային կցորդի համար: 80-ական թվականների վերջին խաղի արժեքը կազմում էր 30 ԱՄՆ դոլար, իսկ ներկայում այն վաճառվել է 35 000 ԱՄՆ դոլարով: Գների ահռելի տարբերությունը պայմանավորված է ոչ միայն խաղի «հնությամբ», այլև այն հանգամանքով, որ Stadium Events-ը թողարկվել է ընդամենը 20 օրինակով:

Կա ևս մի առանձնահատկությունը որով Stadium Events խաղը գրավում է կոլեկցիոներների ուշադրությունը: Բանն այն է, որ խաղի հերոսները կառավարմում են ցուցիչներ պարունակող հատուկ գորգի միջոցով և ոտքերի օգնությամբ: Այս նույն տեխնոլոգիայով հետագայում ստեղծվել է Dance Dance Revolution հանրահայտ խաղը: