Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ամանորին Beeline-ի ցանցը սպասարկել է ավելի քան 12 միլիոն զանգ
19/01/2015 15:06

Ամանորին Beeline-ի ցանցը սպասարկել է ավելի քան 12 միլիոն զանգ

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ հաջորդող արձակուրդային օրերի ընթացքում ընկերության տեխնիկական բոլոր համակարգերն աշխատել են անխափան: Ընկերության բջջային և ֆիքսված ցանցերում կապի խափանումներ չեն գրանցվել:  

2014թ. դեկտեմբերի 31-ին և 2015թ. հունվարի 1-ին Beeline բջջային  և ֆիքսված ցանցերը սպասարկել են ավելի քան 12 միլիոն մուտքային և ելքային զանգ: Նույն ժամանակահատվածի ընթացքում Beeline բջջային ցանցից ուղարկվել է մոտ 500.000 SMS-հաղորդագրություն:

«Beeline-ը կատարեց խոստումը. Ամանորին մեր բաժանորդները կարողացան  օգտվել անխափան ու որակյալ կապից և շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին տոների կապակցությամբ: Նոր` 2015 թվականին, մենք կշարունակենք աշխատել այնպես, որ մեր ծառայութունները լինեն ամենաորակյալը, պարզն ու հարմարը մեր բոլոր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք նաև, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը Beeline-ի բջջային կապի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 25 տերաբայթ ծավալով ինտերնետ, իսկ ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ, Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 166 տերաբայթ ծավալով ինտերնետ։