Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Beeline երեխաների զարգացման անկյուններ» բացվեցին նաև Երևանում
22/12/2014 23:50

«Beeline երեխաների զարգացման անկյուններ» բացվեցին նաև Երևանում

Beeline-ը Երևանի քաղաքապետարանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Երևանի թիվ 109 մանկապարտեզում և Ֆ.Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը,  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր։

«Beeline երեխաների զարգացման անկյուններ»-ը բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում։ 

Երեխաների զարգացման համար նախատեսված անկյունները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ։ 

«Beeline»-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Համոզված եմ, որ ամանորյա տոների նախաշեմին այս վառ և լուսավոր կենտրոնների և մեր ուշադրության շնորհիվ մեզ կհաջողվի երեխաներին փոխանցել մեր սերն ու ջերմություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարևորում է ներառական կրթության զարգացումը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը։ Ներառումը բավականին նուրբ ու աշխատատար գործընթաց է, որի մեջ պիտի ներգրավել հասարակության տարբեր շերտերի՝ երեխաների, ծնողների, մասնագետների, հասարակական և պետական սեկտորի ներկայացուցիչների։ Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  և խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ»,- ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է  2014թ–ի սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում ևս բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։ Ընտրված 6 կրթական հաստատությունների ավելի քան 40 մասնագետ անցնել է վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն։ Նշված կրթական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 150 երեխա։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անմիջական շահառուների քանակն է ավելի քան 500 երեխա և մասնագետ։