Beeline-ը մինչև տարեվերջ կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները Մեծավանում, Նորաշենում և Քուչակում
Beeline-ը շարունակում է իրականացնել ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները Հայաստանի մարզերում: Մասնավորապես, Լոռու մարզի Մեծավան, Արագածոտնի մարզի Քուչակ և Արմավիրի մարզի Նորաշեն համայնքներում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը, Մեծավան և Նորաշեն համայնքների բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը, իսկ Քուչակ համայնքի բնակիչներին հասանելի կդառնան լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ։
«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը 2014թ.-ի ընթացքում զգալիորեն ընդլայնել է ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը: Գալիք տարում ևս մենք շարունակելու ենք թվայնացման աշխատանքները` Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին ապահովելով պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:
2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը: Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե:
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
10:53 09/04/26Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
-
00:57 06/03/26Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team Telecom Armenia-ի գարնանային ակցիան
-
16:13 30/12/25Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում








