Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Եվս 14 Beeline գրասենյակ կվերազինվի  էլեկտրոնային հերթի համակարգերով
17/12/2014 13:08

Եվս 14 Beeline գրասենյակ կվերազինվի էլեկտրոնային հերթի համակարգերով

Beeline-ը հայտարարում է էլեկտրոնային հերթի համակարգի ներդրման մասին ևս 14 վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Էլեկտրոնային համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում ավելի համակարգված և հարմարավետ դարձնել բաժանորդների սպասարկումը: Բաժանորդը պետք է պարզապես ընտրի անհրաժեշտ գործողությունը վճարային տերմինալի միջոցով, ստանա կտրոնը և սպասի համապատասխան թվի հայտնվելուն էլեկտրոնային ցուցանակի վրա:

«Մեծ ուշադրություն դարձնելով մեր հաճախորդների սպասարկման որակին և պայմաններին՝ մենք շարունակում ենք վաճառքի և սպասարկման գրասենյակների վերազինումը էլեկտրոնային հերթի համակարգերով, ինչը բաժանորդների սպասարկումը կդարձնի ավելի հստակ և գրագետ: Նման համակարգերի ներդրումն ունի անհերքելի և ակնհայտ բազմաթիվ առավելություններ ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ ընկերության աշխատակիցների համար: Համոզված եմ, որ այս քայլը ևս մեր բաժանորդների սպասարկումը կդարձնի էլ ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Շիրակ, Արագածոտն, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ`սրանք այն մարզերն են, որտեղ մինչ ընթացիկ տարվա ավարտը կտեղադրվեն էլեկտրոնային հերթի նոր համակարգեր: Առաջնահերթությունը կտրվի այն գրասենյակներին, որտեղ հերթեր հաճախակի են նկատվում: Նշենք նաև, որ առաջիկայում պլանավորվում է նաև վաճառքի և սպասարկման գրասենյակների թվի ավելացում: