Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոլանդիայում Google ընկերությանը 19 մլն դոլարի չափով տուգանք է սպառնում
17/12/2014 20:51

Հոլանդիայում Google ընկերությանը 19 մլն դոլարի չափով տուգանք է սպառնում

Տվյալների պաշտպանության մասին տեղական օրենքները խախտելու համար Google որոնման հսկային Հոլանդիայում սպառնում են 19 մլն ԱՄՆ դոլարի չափով տուգանք բռնագրավել: Երկրի կարգավորող մարմինները Google ընկերությանն առաջարկել են մինչ 2015 թվականի փետրվարը փոխել գաղտնիության պահպանման ներկայիս քաղաքականությունը, հակառակ դեպքում վճարել սահմանված տուգանքը: 

Ավելի վաղ նման տուգանքներ և գաղտնիության պահպանման նոր քաղաքականության մշակման պահանջներ են ներկայացվել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական երկրների կողմից: 

Հիշեցնենք, որ 2012 թվականին Google-ն օգտատերերի անձնական տվյալների պահպանության մեկ ընդհանուր քաղաքականություն մշակեց, որն ընկերությանը թույլ տվեց հավաքել օգտատերերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունն ու օգտագործել այն թիրախային գովազդ տեղադրելու նպատակով, ինչն էլ մի շարք երկրներում դժգոհության պատճառ դարձավ: