Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքի ավարտին մնացել է 5 օր, սակայն հավաքվել է անհրաժեշտ գումարի 80%-ը
16/12/2014 12:50

«Անբան Հուռին» մուլտֆիլմի միջազգային դրամահավաքի ավարտին մնացել է 5 օր, սակայն հավաքվել է անհրաժեշտ գումարի 80%-ը

«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 825.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով Indiegogo միջազգային հարթակում կազմակերպված դրամահավաքի ժամկետի ավարտին մնացել է 5 օր: Այցելելով հետեւյալ կայք՝ https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support#home յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական $1-ից: Այսօրվա դրությամբ արդեն հավաքվել է մոտ $7700` տասը հազար անհրաժեշտից:

«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:

Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը: