Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
94Fifty Smart Sensor Bascketball. Բասկետբոլի «խելացի»  գնդակ
28/11/2014 14:34

94Fifty Smart Sensor Bascketball. Բասկետբոլի «խելացի» գնդակ

Ամերիկյան InfoMotion Sports Technologies ընկերության մասնագետները ստեղծել են 94Fifty Smart Sensor Bascketball «խելացի» գնդակը: Ներկառուցված ցուցիչների միջոցով այն կարողանում է հավաքել գնդակի պտույտների քանակի և արագացման վերաբերյալ տվյալներն ու հատուկ հավելվածի միջոցով արտացոլել դրանք iPhone-ի էկրանին:  

Նման տեխնոլոգիաները նպաստում են սկսնակ մարզիկների ունակությունների կատարելագործմանը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «խելացի» գնդակի 3-շաբաթյա օգտագործման արդյունքում 25%-ով աճում է նետումների դիպուկությունը: 

Նշենք նաև, որ մտահղացման հեղինակների հավաստմամբ՝ 94Fifty Smart Sensor Bascketball-ի մարտկոցի մեկանգամյա լիցքավորումը բավականացնում է գնդակի 8-ժամյա օգտագործման համար: