Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung-ն Էբոլայով հիվանդ մարդկանց 3000 սմարթֆոն է ուղարկելու
23/10/2014 10:44

Samsung-ն Էբոլայով հիվանդ մարդկանց 3000 սմարթֆոն է ուղարկելու

Samsung-ը նույնպես որոշել է միանալ Էբոլա վիրուսի դեմ պայքարին: Մոտ օրերի ընթացքում ընկերությունը ընդհանուր 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 3000 սմարթֆոն է ուղարկելու Աֆրիկա:

Գադջեթներն ուղարկվելու են Սիերա Լեոնե, Գվինեա և Լիբերիա պետություններում գտնվող  60 մասնագիտացված հիվանդանոցներ, որոնք համաճարակի տարածման հետևանքով ամենամեծ վնասներն են կրել: Աֆրիկա են ուղարկվելու Smart Health Pro ծրագրային ապահովմամբ Samsung Galaxy S3 Neo մոդելի սմարթֆոնները, որոնք հնարավորություն կտան հավաքագրել և վերլուծել հիվանդի բոլոր տվյալները: Բացի այդ, կարանտինում գտնվող հիվանդները կկարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ:  

Վերը նշված ակցիան իրականացվելու է Humanitarian Connectivity Project նախագծի շրջանակներում: Օգտագործումից հետո բոլոր սարքերը ոչնչացվելու են: