Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բրազիլիայում գտնվող Samsung-ի գործարանը մեծ կողոպուտի է ենթարկվել
09/07/2014 11:54

Բրազիլիայում գտնվող Samsung-ի գործարանը մեծ կողոպուտի է ենթարկվել

Բրազիլիայի ոստիկանությունը զբաղված է 11 կասկածյալների որոնումներով, ովքեր մեղադրվում են Samsung ընկերության՝ Բրազիլիայի Կամպինաս քաղաքում գտնվող գործարանի վրա հաձակում գործելու մեջ: Կողոպուտի ընթացքում գործարանից դուրս է բերվել ավելի քան 40 000 սարք՝ ներառյալ հեռախոսներ, պլանշետներ և նոութբուքներ: Ոստիկանության հաշվարկներով ընկերության կրած ընդհանուր վնասը կարող է կազմել ավելի քան 36 միլիոն ԱՄՆ դոլար: 

Սան Պաուլոյի Անվտանգության աշխատակիցները նշել են, որ կողոպուտի գործընթացը տևել է 3-4 ժամ: Ամեն ինչ սկսվել է 7 զինված հանցագործների հարձակումից ավտոբուսի վրա, որը մոտենում էր գործարանին: Գողերը ընկերության աշխատակիցներից երկուսին պատանդ են վերցնում, իսկ մյուսներին դուրս են բերում ավտոբուսից: 

Մուտք գործելով գործարան՝ հանցագործները բոլորին ստիպում են շարունակել իրենց գործը՝ ասես արտառոց ոչինչ չի պատահել: Ոստիկանության տվյալներով այդ կարճ ժամանակահատվածում ավելի քան 200 աշխատակից է պատանդ վերցվել, այնինչ Samsung-ի ղեկավարության համողմամբ պատանդների թիվը չի գերազանցում 50-ը: