Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ռուսաստանը նոր օրենք է ընդունել, համաձայն որի օգտատերերի անձնական տվյալները պետք է պահպանվեն միայն երկրի սահմաններում
07/07/2014 17:02

Ռուսաստանը նոր օրենք է ընդունել, համաձայն որի օգտատերերի անձնական տվյալները պետք է պահպանվեն միայն երկրի սահմաններում

Օրեր առաջ Ռուսաստանն ընդունել է օրենք, որի համաձայն ինտերնետ ընկերությունները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն օգտատերերի անձնական տվյալները, պետք է պահպանեն դրանք միայն երկրի սահմաններում: Կառավարության անդամներն այս որոշումը մեկնաբանում են որպես Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովում, քանի որ մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերջիններիս անձնական տվյալները կարող էին պահպանվել ԱՄՆ-ում, ինչպես նաև ցանկացած այլ երկրում:

Այն ընկերությունները, որոնք չեն հետևի նոր ընդունված օրենքին, մինչ 2016 թվականը Ռուսաստանում կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ներկայումս երկրում գործում են մի շարք խոշոր ինտերնետ ընկերություններ՝ ներառյալ Twitter-ը, և առայժմ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա նոր օրենքը միկրոբլոգերի ցանցի վրա: 

Նշենք, որ Ռուսաստանի կողմից որոշ կայքեր արգելափակելու փորձեր արդեն արվել են: