Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ինչու՞ է Ցուկերբերգը միշտ նույն վերնաշապիկը կրում
07/07/2014 12:17

Ինչու՞ է Ցուկերբերգը միշտ նույն վերնաշապիկը կրում

Երեսունամյա Մարկ Ցուկերբերգն իր կերպարով մեծ հետաքրքրություն է առաջացնում ամբողջ աշխարհում: Մարդիկ հետաքրքրվում են նրա հետ կապված ամեն մի մանրուքով՝ ներառյալ նրա հագնվելու ոճը և հատկապես այն, որ վերջինս մշտապես ընդգրկված է ամենաանճաշակ հագնվող հայտնիների ցուցակում:

Վերջերս Quora ծառայության օգտատերերը փորձել են պարզել, թե որն է պատճառը, որ Facebook-ի գլխավոր տնօրենը բոլոր նկարներում նույն մոխրագույն վերնաշապիկն է կրում: Փնտրտուքների ճանապարհները տարբերվում էին միմյանցից, իսկ պատասխանները գրեթե համընկան: 

Վարկածներից մեկն այն է, որ Ցուկերբերգը պարզապես գերզբաղված է և հենց այդ է պատճառը, որ անընդհատ նույն հագուստն է կրում: 

Երկրորդ վարկածի համաձայն՝ Ցուկերբերգը հետևում է նախագահի օրինակին, ով կարծում է, որ պետք է կենտրոնանալ միայն մեծ կարևորություն ունեցող որոշումների վրա և ժամանակ չվատնել անիմաստների վրա: 

2012 թվականին կայացած մոսկովյան մամլո ասուլիսի ժամանակ հենց ինքը՝ Ցուկերբերգը, խոստովանել է, որ 20 միատեսակ վերնաշապիկ ունի, իսկ պահարանի մնացած մասը զբաղեցնում է կնոջ հագուստը: 

Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, Ցուկերբերգը ստիպված է լինում փոխել իր ավանդական մոխրագույն վերնաշապիկն ու կոստյում կրել: