Փետրվար, 2026
January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Apple ընկերությունը սուրճ պատրաստելու համար iCup մասնագետի է փնտրում
03/07/2014 11:35

Apple ընկերությունը սուրճ պատրաստելու համար iCup մասնագետի է փնտրում

Apple-ը մի շատ ինքնատիպ թափուր աշխատատեղի հայտարարություն է տվել: Խոսքն iCup մասնագետի մասին է, ում պարտականությունները կայանում են ընկերության աշխատակիցների համար սուրճ պատրաստելու մեջ:

iCup մասնագետի անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ ընկերությունն աշխատանքի ընդունեց հաջորդ սերնդի Siri ձայնային օգնականի մշակմամբ զբաղվող թիմին:

Աշխատանքային պայմանների ու պարտականությունների վերաբերյալ մանրամասներն առաջին անգամ հրապարակվել են հունիսի 28-ին: Հայտարարության մեջ նշվում է, որ iCup մասնագետն աշխատելու է Santa Clara Valley-ի գրասենյակում, իսկ պարտականությունների մեջ ներառվում է սուրճի պատրաստումն ու առաքումը:

Դիմորդները պետք է ունենա նաև որոշ համակարգչային հմտուտյուններ: Վերջիվերջո, խոսքն Apple-ի մասին է: