Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Facebook-ի գլխավոր պաշտոնների 77%-ը զբաղեցնում են տղամարդիկ
26/06/2014 11:14

Facebook-ի գլխավոր պաշտոնների 77%-ը զբաղեցնում են տղամարդիկ

Facebook-ի գոյության ողջ ընթացքում այսօր առաջին անգամ ներկայացվել է ընկերության աշխատակիցների վերաբերյալ վիճակագրությունը: 

«Մենք ստեղծում ենք հատուկ պրոդուկտներ, որոնք թույլ են տալիս կապի մեջ գտնվել ամբողջ աշխարհի հետ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ունենալ մի թիմ, որի անդամները կունենան տարբեր արմատներ և կպատկանեն միանգամայն այլ մշակույթների», – նշում է Facebook-ի աշխատակից Մաքսին Վիլիամսը: 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տղամարդիկ կազմում են ընկերության ամբողջ աշխատակազմի 69%-ը, իսկ կանայք`31%-ը: ԱՄՆ-ի տարածաշրջանում աշխատակիցների 57%-ը սպիտակամորթ է, 34%-ն ասիացի է, 4%-ն իսպանական ծագում ունի և միայն 2%-ը՝ սևամորթ: 

Տեխնոլոգիաների ոլորտում աշխատակիցների գերիշխող մեծամասնությունը՝ 85%-ը, տղամարդիկ են: Հեռանալով տեխնոլոգիական ոլորտից՝ կտեսնենք մի պատկեր, որը համեմատաբար ավելի խոստումնալից է: «Ոչ տեխնոլոգիական» ոլորտոի աշխատատեղերի ավելի քան 47%-ը զբաղեցնում են կանայք:  

Ինչ վերաբերում է ընկերության գլխավոր պաշտոններին, ապա դրանց 77%-ը ղեկավարվում է տղամարդկանց կողմից, որոնց ճնշող մեծամասնությունը դարձյալ սպիտակամորթ է: