Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
British Airways-ի «Կախարդական գովազդային ցուցանակներն» արժանացել են «Գրան Պրի» մրցանակի
17/06/2014 16:37

British Airways-ի «Կախարդական գովազդային ցուցանակներն» արժանացել են «Գրան Պրի» մրցանակի

Գովազդի և դիզայնի «Կաննի առյուծներ» ամենամյամյա փառատոնի Direct դասակարգում «Գրան Պրի» մրցանակի են արժանացել British Airways ավիաընկերության «Կախարդական գովազդային ցուցանակները», որոնքն տեղադրվել էին Պիկադիլիի հրապարակում և ցուցադրում էին ավիաընկերության տարբեր ուղություններով իրականացվող չվերթները:

Ամեն անգամ, երբ ցուցանակի վերևում ինքնաթիռ էր թռչում, էկրանի վրա հայտնվում էր փոքրիկ մի տղա, ով ձեռքն ուղղում էր դեպի ինքնաթիռն ու գնում դրա հետևից: Ցուցանակի վրա արտացոլվում էր չվերթի համարն ու քաղաքը, դեպի ուր ընթանում էր թռիչքը:

Մոտակայքում թռչող ինքնաթիռների մասին տեղեկատվությունը ցուցանակները ստանում էին British Airways-ի ալեհավաքների միջոցով: