Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Էստոնիայի կառավարությունը գործարարներին «վիրտուալ քաղաքացիություն» է առաջարկում
03/06/2014 15:38

Էստոնիայի կառավարությունը գործարարներին «վիրտուալ քաղաքացիություն» է առաջարկում

Էստոնիայի կառավարությունը մտադիր է թույլ տալ արտասահմանցիներին «վիրտուալ քաղաքացիության» (e-residence) քարտ ձեռք բերել, որի միջոցով կկարողանան օգտվել պետական առցանց ծառայություններից, հաշիվներ բացել տեղական բանկերում և առանց ներկայանալու անհրաժեշտության գրանցել սեփական ընկերությունները:

«Վիրտուալ քաղաքացիության» քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ ներառյալ կեսաչափական տվյալների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը:

Այս մտահղացման մասին առաջին անգամ հրապարակվել էր մի քանի տարի առաջ, իսկ 2014 թվականի ապրիլի վերջին կառավարությունը հստատեց նախագիծը, որի իրականացման համար անհրաժեշտ է որոշակի փոփոխությունների ենթարկել օրենսդրությունը: Բարեհաջող ընթացքի դեպքում «վիրտուալ քաղաքացիության» առաջին քարտերը կսկսեն գործել այս տարվա վերջից: