Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության հետ առնչվող 10 տեսահոլովակ
03/06/2014 14:39

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության հետ առնչվող 10 տեսահոլովակ

Ֆուտբոլի Աշխարհի խաղերի այդքան սպասված մեկնարկի կապակցությամբ աշխարհի մի շարք ընկերություններ իրենց հոլովակներով փորձում են գրավել հանդիսատեսի ուշադրությունը և իհարկե չեն մոռանում ինքնագովազդի մասին: Այսպիսով, ընտրվել են բազմաթիվ տեսահոլովակներից 10 լավագույնները, որոնք և ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

TAM ավիաընկերություն
Բրազիլացի ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս Եվրոպայում, միշտ էլ կարող են տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունենալ, հատկապես երբ խոսքը սեփական հարկի տակ անցկացվող առաջնության մասին է:

Պաոլո Ռոսսին և Զիդանը գեղեցկության սրահում (Visa)
Անգամ տարիների խորքից եկած թշնամանքն է մոռացվում, երբ վճարումն իրականացվում է Visa պլաստիկ քարտի միջոցով:

Ճապոնիա, աղջիկ-Կագավա (Adidas)
Adidas-ի նոր տեսահոլովակում Ճապոնիայի ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Ձակերոնին պատրաստ է մարզադաշտ ուղարկել ցանկացած երկրպագուի, ով կհագնի ազգային թիմի մարզաշապիկը:

Չիլին փորձում է վախեցնել մրցակիցներին (Cristal)
Ազգային թիմի համար ներխմբային խաղերում հաղթանակ ապահովելու նպատակով Cristal ընկերությունը փորձում է պարզապես վախեցնել մրցակիցներին:

Իսպանացիները փոխում են իրենց մասնագիտությունները (Movistar)
Ֆուտբոլի չեմպիոնների տիտղոսները պահպանելու համար մարզիկներին անհրաժեշտ կլինի իրենց ազգի աջակցությունը, որի համար պատրաստ են ամեն ինչի: Movistar-ի կողմից առաջարկված տեսահոլովակում աշխարհահռչակ ֆուտբոլիստները փոխում են իրենց մասնագիտությունները:

Իսպանացիները խորհրդանշաններից սիրտ են կարում (Cruzcampo)
Cruzcampo-յի գովազդային տեսահոլովակում ֆուտբոլիստներն իրենց երկրպագուների մարզաշապիկների վրայից հավաքում են խորհրդանշանները, որպեսզի միլիոնավոր փոքրիկ սրտիկներից կարողանան ստանալ հսկայական մեկը:

 

Անգլիա (Mars)
Առանց հավատարիմ երկրպագուների չէր կարող նաև Անգլիական թիմը:

Բալոտելլին ինքն իրենից հարցազրույց է վերցնում (Puma)
Գովազդի ամենահաջողված կադրը Բալոտելլիի հարցազրույցն է իր արտացոլանքի հետ, որի ընթացքում մարզիկն իր գովքն է անում թե՛ որպես խաղացող, և թե՛ որպես լրագրող:

Մնում է հաղթողը (Nike)
Nike ընկերության հերթական գլուգործոցը, որին մասնակցել են ամերիկյան բրենդի մի շարք աստղեր:

Galaxy 11 (Samsung)
Տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են ֆուտբոլային աստղերը համախմբվում և այլմոլորակայինների դեմ պատերազմի պատրաստվում:

Լրահոս