Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սթիվ Ջոբսի մահը՝ որպես հարձակման հնարավորություն
17/04/2014 08:12

Սթիվ Ջոբսի մահը՝ որպես հարձակման հնարավորություն

Apple ընկերության նախկին Գլխավոր տնօրենի՝ Սթիվ Ջոբսի մահը Samsung ընկերության կողմից դիտարկվել է որպես հարմար առիթ մարքեթինգային ագրեսիվ մարտավարություն սկսելու համար: Այս մասին հայտնի է դարձել տեխնոլոգիական երկու հսկաների միջև ընթացող դատական գործընթացի ժամանակ:

Ի սկզբանե Samsung-ը մտադիր չէր իր գովազդային տեսահոլովակներում քննադատել մրցակցի արտադրանքը, սակայն Սթիվ Ջոբսի մահից հետո կորեական ընկերությունը որոշեց, որ հիանալի հնարավորություն է ստեղծվել iPhone-ի վրա հարձակում գործելու համար: Այդ մասին խոսվում է Samsung ընկերության աշխատակիցների նամակագրության մեջ, որը դատարանում ներկայացվել է որպես ապացույց:

Քանի որ Samsung-ը չէր ցանկանում փչացնել իր հարաբերությունները Apple ընկերության հետ, այն համաձայնության է գալիս Google-ի հետ: Վերջինս իր գովազդներում պետք է համեմատություն անցկացներ Android և iOS օպերացիոն համակարգերի միջև՝ ընդգծելով Android-ի առավելությունները:

Հաջորդը iPhone 4S և Galaxy S2 սմարթֆոնների համեմատությունն էր, որտեղ ևս ցուցադրվում էր Samsung-ի առավելությունն ու քննադատվում էր Apple-ի արտադրանքը: Գովազդային այս մրցարշավը գլխավորում էր Թոդ Փենդլտոնը՝ մարքեթինգի բաժնի ղեկավարը:

Samsung-ն իր ագրեսիվ մարտավարությունը սկսել է 2011 թվականի ձմռանը: Ամենավառ օրինակը 2012 թվականին նկարահանված տեսահոլովակն է, որը ստտացել է The Next Big Thing անվանումը: Վերջինս պատմում է iPhone-ի նկատմամբ ունեցած Galaxy սմարթֆոնների առավելության մասին: