Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Apple, Google և Microsoft ընկերությունները «գողության դեմ» համաձայնագիր են ստորագրել
16/04/2014 13:21

Apple, Google և Microsoft ընկերությունները «գողության դեմ» համաձայնագիր են ստորագրել

Սմարթֆոններ և պլանշետներ արտադրող խոշորագույն ընկերությունները ստորագրել են սարքերի գողության դեմ պայքարելու համատեղ միջոցների մշակման և կիրառման վերաբերյալ համաձայնագիր:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ աշխարհի խոշորագույն արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Apple, Google, HTC, Huawei, Motorola, Microsoft, Nokia և Samsung ընկերությունները ամերիկյան օպերատորների հետ համատեղ, սկսած 2015 թվականից, պարտավորվում են սարքերում տեղադրել գողությունը կանխելու նպատակով մշակված նոր տեխնոլոգիաներ:

2015 թվականի հուլիսից վաճառքի ներկայացված ցանկացած սմարթֆոն հնարավոր է կառավարել հեռավորության վրա: Գողության դեպքում սարքը հնարավոր է կոդավորել՝ զրկելով սմարթֆոնի նոր «տիրոջը» այն կրկին ակտիվացնելու հնարավորությունից: Ընդ որում, սարքն իրական տիրոջը վերադարձնելու դեպքում, վերջինս կարող է ամբողջությամբ վերականգնել դրա աշխատունակությունը: