Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Skype. Անվճար բջջային և քաղաքային զանգեր ամբողջ աշխարհում
08/04/2014 10:06

Skype. Անվճար բջջային և քաղաքային զանգեր ամբողջ աշխարհում

Skype-ը հնարավորություն է տալիս մեկ ամսվա ընթացքում անվճար քաղաքային և բջջային զանգեր իրականացնել աշխարհի 8 երկրներում և միայն բջջային զանգեր՝ 63 երկրում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ կամ բացել օգտահաշիվ և մուտքագրել գործող կրեդիտային քարտի տվյալները: Ծառայությունն առաջին ամսվա ընթացքում տրամադրվում է անվճար, իսկ եթե ցանկություն ունենաք շարունակել օգտվել զանգեր իրականացնելու հնարավորությունից, հաջորդ ամիսների համար Ձեր քարտից կգանձվի ամսական 12.06 եվրո բաժանորդավճար: Հակառակ դեպքում, մինչև անվճար ամսվա 27-րդ օրն անհրաժեշտ է կասաեցնել ծառայությունը և Ձեր քարտից այդ դեպքում գումար չի գանձվի:

Անվճար զանգերը կարող են իրականացվել օրվա ցանկացած ժամին և ցանկացած սարքից: