Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
Earth From Above. Գնահատեք Ձեր աշխարհագրական հմտություններն ու օգտագործեք դրանք մյուս խաղացողների դեմ
04/04/2014 13:41

Earth From Above. Գնահատեք Ձեր աշխարհագրական հմտություններն ու օգտագործեք դրանք մյուս խաղացողների դեմ

Ենթադրենք՝ Դուք սիրում եք աշխարհագրություն և ուշադիր եք նաև մանրուքներ նկատմամբ: Google-ը ուրախ է Ձեզ տեղեկացնել, որ QuizUp խաղերի շարքը համալրվել է ևս մի թեմայով, որը ստացել է «Earth From Above» անվանումը և հիմնված է Google Maps հավելվածի վրա: Խաղի յուրաքանչյուր փուլում ներկայացվում են երկրագնդի ամենատարբեր վայրերի արբանյակային պատկերներ, իսկ խաղացողին տրվում են ընտրության տարբերակներ, որոնցից վերջինս պետք է ընտրի  այն մեկը, որտեղ իր կարծիքով գտնվում է նկարում պատկերված վայրը:

Ինչպես և QuizUp-ի մյուս թեմաներում, այստեղ նույնպես կարելի է մարտահրավեր նետել ընկերներին կամ խաղին մասնակցող պատահական մարդկանց, ստուգել ընթացիկ վարկանշային աղյուսակը, ինչպես նաև մասնակցել թեմային առնչվող քննարկումներին: