Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ցուկերբերգը համացանցի անվտանգության մասին իր անհանգստությունն է հայտնել Բարաք Օբամային
17/03/2014 14:32

Ցուկերբերգը համացանցի անվտանգության մասին իր անհանգստությունն է հայտնել Բարաք Օբամային

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի նախագահին հայտնել է համացանցի ապահովության վերաբերյալ իր անհանգստության մասին: Ցուկերբերգի կարծիքով համացանցի գաղտնիությունը վտանգի է ենթարկվում լայնամասշտաբ ծրագրային հսկողության հետևանքով:

«Ինձ խիստ հիասթափեցնում և մտահոգում են բոլոր այն նամակները, որտեղ նշվում է ԱՄՆ-ի կառավարության գործողությունների մասին: Երբ մեր աշխատակիցները քրտնաջան աշատում են անվտանգության բարձր մակարդակն ապահովելու համար, մենք պատկերացնում ենք, որ այդ ամենն արվում է հանցաագործներից, այլ ոչ մեր կառավարությունից պաշտպանվելու նպատակով»,- ասվել է Ցուկերբերգի հայտարարության մեջ, որը տեղադրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում:

Ցուկերբերգն ասել է, որ արդեն դիմել է Բարաք Օբամային և հայտնել է իր անհանգստությունը կառավարության գործողությունների վերաբերյալ, ինչը վտանգում է համացանցի անվտանգությունը:

Facebook-ի հիմնադրի հայտարարությունն իր էջում հայտնվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության Գործակալության ծավալած գործունեությունը մերկացնող մի շարք նյութեր ներկայացվեցին: Լրագրողները հայտնել են, որ համացանցի օգտատերերին հետևելու նպատակով օգտագործվել է կոդային TURBINE անունով հաքերական ծրագիրը: Շատ հաճախ ազգային անվտանգության Գործակալության կողմից օգտագործվել են անգամ կեղծ օգտահաշիվներ: