Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
26/12/2013 17:15

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն

Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված` ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոն: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը լիարժեք կազմակերպելու համար իր պատրաստակամ աջակցությունն է դրսևորել ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն մոտ 8 մլն դրամ է հատկացրել 8 ննջասենյակ, ժամանցի, վերականգնողական թերապիայի սենյակներ, խաղասրահ և խոհանոց կահավորելու, ինչպես նաև վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ցերեկային խնամքի նորաստեղծ այս կենտրոնը, որը տրամադրում է վերականգնողական ամբողջական թերապիայի ծառայություններ, միակն է Արագածոտնի մարզում: Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կենտրոնում կարող են ստանալ ոչ միայն հոգեբանական, այլև համապատասխան բժշկական աջակցություն: Իսկ մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորությունը թույլ կտա կենտրոնի տրանսպորտային միջոցներով լուծել նաև 20 երեխա այստեղ տեղափոխելու և նրանց սպասարկելու հարցը:

«Ամենակարևոր դեղամիջոցը ուշադրությունն է: Գոյություն ունեցող խնդիրների առջև աչք փակելը չի վերացնում դրանք: Հոգեբանական այն մեծ աջակցությունը, որն այստեղ տրամադրվելու է դրա կարիքը զգացող երեխաներին և նրանց ծնողներին, կնպաստի, որպեսզի մասնագետներն ավելի մեծ արդյունքի հասնեն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև հաստատել է ընկերության պատրաստակամությունը համաֆինանսավորման սկզբունքով աջակցել կենտրոն հաճախող 15 երեխայի սոցիալական կարիքները ամսական կտրվածքով: Նույն սկզբունքով ևս 5 երեխայի խնամքի ծախսերը կհոգա Յիրիկյանների ընտանիքը: