
DISQO-ն ԱՏՁՄ-ի գործընկերությամբ տեխնոլոգիական դասընթացներ է մեկնարկում Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է
Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO ընկերության ավագ մասնագետները։ Դասընթացները տևելու են 4 ամիս և դրանց մասնակցությունն անվճար է։ Գրանցումն արդեն բաց է, իսկ տեղերը՝ սահմանափակ։
Ծրագրի ավարտին կանցկացվի թեստավորում, որտեղ գերազանց արդյունք դրսևորելու դեպքում հնարավորություն կտրվի փոխադրվել հաջորդ կրթական փուլ՝ DISQO-ում իրականացվելիք փորձաշրջանին մասնակցելու հնարավորությամբ։ «Հուսով ենք, որ մասնակիցներից գոնե մեկը կամ երկուսը հետագայում կհամալրեն մեր թիմը DISQO-ում, ու դրա համար մենք պատրաստ ենք տալ առավելագույնը մեր փորձից և գիտելիքից։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք պատրաստակամություն և սովորելու մեծ ցանկություն մասնակիցներից, առանց որոնց դժվար կլինի հաջողել ոչ միայն դասընթացներում, այլ նաև աշխատաշուկայում»,– հավելեց «Gate to Product Managemet» կուրսի դասընթացավար Իսսան։
Դասընթացը հասանելի է լինելու թե՛ առցանց և թե՛ առկա ձևաչափերով, ուստի չկա աշխարհագրական սահմանափակում, և կազմակերպիչները ակնկալում են նաև գրանցումներ ստանալ ՀՀ մարզերից։ «Ծրագիրը կազմել ենք պրակտիկ բովանդակությամբ, որպեսզի դրանք օգնեն մասնակիցներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ՏՏ աշխատաշուկա մտնելու և հաջողելու համար»,- կիսվեց «Basics to Java» կուրսի դասընթացավար Լիլիթը Գաբրիելյանը։ Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի կամ թեստավորման արդյունքում, որն անցկացնելու է ԱՏՁՄ թիմը։
Սա DISQO-ի թվով երկրորդ համագործակցությունն է այս տարվա ընթացքում պատերազմից տուժած անձանց աջակցելու համար։ Առաջինը հունվարին իրականացրած «Adopt a family» ծրագիրն էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն աջակցելու նպատակով։ «Մենք այսպես ասած «որդեգրեցինք» 21 ընտանիքի վերաբնակեցման հոգսերի մի մասը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Այս ծրագրին մասնակցեցին ոչ միայն հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, այլև մեր թիմակիցներն ԱՄՆ–ից, ովքեր համատեղ ջանքերով և ընդամենը մեկ օրում 12.800 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին։ Ուստի կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել թե՛ մեր գործընկերներին և թե՛ թիմակիցներին՝ այս նախագծերն իրականացնելուն նպաստելու համար»,- եզրափակեց DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։
-
20:28 02/12/20Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
-
15:08 17/10/20Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
17:37 21/09/20Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից
-
18:17 20/03/21Ucom-ը փորձարկում է մինչև 1գբիթ/վրկ արագությամբ ցանց
-
17:21 17/12/20Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
16:16 31/07/20Ucom. 105 մլն դրամ փոխհատուցում` կապի խափանման համար
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
14:18 16/03/20Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
-
16:12 05/03/20Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:18 27/07/20PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
-
19:27 21/11/18Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
-
11:36 16/03/18Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել
-
17:34 01/11/17PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր