Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում
22/05/2020 15:34

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար:

Նա աշխատում է  ընկերությունում 2008 թ-ից՝ սկսելով կորպորատիվ վաճառքի մասնագետի պաշտոնից, այնուհետև` զբաղեցրել է կարևոր պաշտոններ B2B վաճառքի և մարքեթինգի ուղղություններում, և վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է Մարքեթինգի ծառայությունը` պատասխանատու լինելով ընկերության պրոդուկտների և ծառայությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, մարքեթինգային հաղորդակցությունների, վերլուծության և հետազոտությունների համար:

Նրա անմիջական մասնակցությամբ արդիականացվել է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի պրոդուկտները, գործարկվել  են նոր թվային ծառայություններ, ինչպիսիք են՝ BeeTV, BeeMoney, My Beeline Armenia հավելվածները, աճել է հաճախորդների գոհունակության ցուցանիշը ընկերության պրոդուկտներից և ծառայություններից:

«Ուրախ եմ, որ մեր ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթը կգլխավորի մի մասնագետ, ով ընկերությունը գիտի ներսից և ով իր արդյունավետությունը ցույց է տվել գործնականում: Մաղթում եմ Արինային և ողջ թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա իմ աշխատանքի շատ բարձր գնահատական է, որի համար ես շնորհակալ եմ: Ես դիտարկում եմ այս նշանակումը որպես վստահության նշան ղեկավարության կողմից և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր նոր ծառայությունների ստեղծման և զարգացման համար, և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:

Արինա Առուստամյանը ստացել է բարձրագույն կրթություն տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում (Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան), անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, ի թիվս` «Կոմերցիոն տնօրեն» դասընթացը Ռուսաստանի կառավարման դպրոցում: Անցյալ տարի նա ստացել է MBA աստիճան Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում (Said Business School, University of Oxford):

Հայաստանում Beeline-ում այս պահին թոփ-մենեջմենթում կանայք բացարձակ մեծամասնություն են: Նշենք նաև, որ ընկերության պատմության մեջ առաջին անգամ է նշանակվում կին կոմերցիոն տնօրեն:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

Լրահոս