Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանցիները հիմնականում նախընտրում են Samsung, Apple և Xiaomi-ի սմարթֆոնները
10/01/2019 10:59

Հայաստանցիները հիմնականում նախընտրում են Samsung, Apple և Xiaomi-ի սմարթֆոնները

Ինտերնետային վիճակագրության statcounter հարթակը հրապարակել է 2018թ. դեկտեմբեր ամսի ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն 2018թ. վերջի դրությամբ Հայաստանում օգտագործվող սմարթֆոնների 30.63%-ը բաժին է ընկնում հարավկորեական Samsung-ին, 2017թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 1.02 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում Apple-ն է՝ 21.98%, վերջին տարում սույն ցուցանիշն աճել է 2.07 տոկոսային կետով։ Երրորդ հորիզոնականում է չինական Xiaomi-ն, որի ցուցանիշն արձանագրել է զգալի աճ՝ 3.69 տոկոսային կետ և կազմել 8.44%։

Չորրորդ տեղում է մեկ այլ չինական ընկերություն՝ Huawei, որի ցուցանիշն աճել է 2.56 տոկոսային կետով և կազմել 7.52%։ Oppo-ն հինգերորդն է՝ 4.87% (+1.45 տոկոսային կետ)։ LG-ն վեցերորդն է՝ 2.79% (-0.69 տոկոսային կետ)։ Յոթերորդ տեղում է Motorola-ն՝ 2.75% (+0.2 տոկոսային կետ): Ութերորդ հորիզոնականում է Lenovo-ն՝ 1.94% (-1 տոկոսային կետ)։ Չբացահայտված սարքավորումների մասնաբաժինը 4.52% է՝ -3.16 տոկոսային կետ։ Մնացած բոլոր սմարթֆոնների մասնաբաժինը 14.56% է՝ -4.11 տոկոսային կետ։

FINE Duty Free առցանց հարթակն առաջարկում է Samsung, Xiaomi, Huawei, Apple և այլ սմարթֆոնների ու էլեկտրական սարքավորումների լայն ընտրանի՝ անհավանական ցածր գներով։ Գործում է ապառիկ վաճառք՝ մինչև 36 ամիս, նաև տրվում է երաշխիք՝ մինչև 12 ամիս։