Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մարկ Ցուկերբերգը Facebook-ի աշխատակիցներին արգելել է iPhone-ներ օգտագործել
15/11/2018 17:08

Մարկ Ցուկերբերգը Facebook-ի աշխատակիցներին արգելել է iPhone-ներ օգտագործել

Ամերիկյան The New York Times պարբերականը տեղեկացնում է, որ Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր աշխատակիցներից պահանջել է անցում կատարել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների։

Ամերիկյան պարբերականը կարծիք է հայտնում, որ նման քայլով Ցուկերբերգը վրեժ է լուծում Apple-ի ղեկավար Թիմ Քուքից, ով 2018թ.-ի մարտ ամսին քննադատել էր Facebook-ին՝ Cambridge Analytica-յի միջոցով իրականացված տվյալների արտահոսքի պատճառով։

Facebook-ի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել է The New-York Times-ի հրապարակմանը՝ նշելով, որ Android սմարթֆոնների անցումը պայմանավորված է միայն նրանով, որ այս համակարգն ամենատարածվածն է աշխարհում։ Facebook-ի ներկայացուցիչները նաև տեղելացրել են, որ ընկերության մի շարք ղեկավարներ դեռևս օգտագործում են iPhone-ներ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։