 
                                        Beeline․ Անդրեյ Պյատարխինը մասնակցեց ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին, որտեղ ներկայացրեց իր կարծիքները հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների և զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ։
«Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ և ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվեց երկու թեմա. «Առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում» և «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։
«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու և տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը և աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, և մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը և դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը», – ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում և Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ և զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի և տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ և հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաև ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և դեսպաններ
- 
                    
              
                              12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
- 
                              18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
- 
                              22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
- 
                              17:26 18/09/25Team Telecom Armenia-ն՝ Գիտության շաբաթվա տեխնոլոգիական գործընկեր
- 
                    
              
                              14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
- 
                              15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
- 
                              14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
- 
                              19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
- 
                    
              
                              14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
- 
                              19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
- 
                              18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
- 
                              18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
- 
                    
              
                              12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
- 
                              16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
- 
                              13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
- 
                              16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
- 
                    
              
                              12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
- 
                              14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
- 
                              21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
- 
                              16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է









 
                   
                   
                   
                  