ՎիվաՍել-ՄՏՍ. Կամավորությունը՝ արժեհամակարգ
Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին: Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում: Բնակարանաշինության աշխատանքներն առաջնորդում են գործակցող ընկերությունների ղեկավարները՝ սեփական օրինակով արժևորելով կամավորության դերը: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց շարունակում է ոգևորել մեկ ուրիշին օգտակար լինելու ձգտումը: Այս անգամ շինաշխատանքները տարվել են Ավդալյանների բակում:
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Վաղեմի երազանք մնացած տունը միայն վերջերս է սկսել ավարտուն տեսք ստանալ: Կամավորների թիմի հերթական առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են մայթերի բետոնացման աշխատանքներ:
Սարմենը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը: Այստեղ պայմանները բավարար չեն անգամ մեկ ընտանիքի համար: Փոքր բնակմակերեսի պատճառով եղբոր ամուսնության հարցը նույնիսկ չի քննարկվում: Երիտասարդ ընտանիքը մինչև տարեվերջ կտեղափոխվի նոր տուն՝ լուծելի դարձնելով նաև այդ հարցը:
«Մեր ընտանիքը գյուղում բնակվող, առավոտից իրիկուն հանգիստ ու դադար չունեցող ընտանիքներից մեկն է: Թվում է, թե դա բավարար պայման էր նպատակին հասնելու համար, բայց, երկար տարիներ աշխատելով, մենք կարողացանք միայն տան պատերը կառուցել ու ծածկն անել: Եթե չլիներ ձեր օգնությունը, մեր երազած տունը գուցե դեռ երկար ժամանակ կիսակառույց էլ կմնար»,- ասել է Սարմենը:
«Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երևույթներն ընկալելու և գնահատելու՝ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքի՝ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրը՝ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Տուն կառուցելն ամենանվիրականն ու կարևորն նպատակն է ամեն ընտանիքի համար: Չորս պատերն ու ամուր տանիքը ոչ միայն կեցության վայր են, այլև ապագա կառուցելու հենակետ ու երազելու միջավայր: Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի 10 մարզում իրականացվող ծրագիրը ոչ միայն երջանկության, այլև լավատեսության հնարավորություն է ստեղծել շատ ընտանիքների համար:
———–
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը¦ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 650-ից ավելի ընտանիքների:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է