Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար
Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։
Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս գումար մնա։
Ավտոմատ վճարումը կարելի է ակտիվացնել ընկերության կայքում՝ www.beeline.am, «Վճարում» բաժնում։ Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է նշել գումար, որն ավտոմատ կփոխանցվի բանկային քարտին կցված հեռախոսահամարին։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարը կամ կցված բանկային քարտի տվյալները։
«Լինելով ժամանակակից թվային ընկերություն՝ մենք ուզում ենք մեր բաժանորդների համար ապահովել առավել արդիական ծառայություններ, այդ թվում և վճարումներ կատարելու հետ կապված։ Ավտոմատ վճարման հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ կտա միշտ կապի մեջ լինել՝ չանհանգստանալով հաշվի վերալիցքավորման մասին, քանի որ համակարգն ինքը կհետևի, որ հաշվեկշռին միշտ լինի բաժանորդի համար ցանկալի գումարը։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն նման հնարավորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նախագծի շրջանակներում Ամերիաբանկը vPOS ծրագրային գործիքի միջոցով իրականցրել է բանկային քարտերի ամրակցումը Beeline-ի ինտերնետային կայքին: Այս գործիքի օգտագործումն ապահովում է առցանց գործարքների բարձր անվտանգությունը VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Նշենք նաև, որ vPOS ծրագրային գործիքի տեխնոլոգիան բացառում է քարտային տվյալների պահպանումը ինտերնետային կայքերում, բջջային հավելվածներում, ինչը երաշխավորում է գործարքների անվտանգության առավել բարձր մակարդակ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է