Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց
26/12/2017 19:43

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։

Իվանա Չաբբաքի վարպետության դասերի շնորհիվ է, որ բազմաթիվ հոլիվուդյան աստղեր հղկել են սեփական հմտություններն ու համաշխարահային ճանաչում ստացել, արժանացել պատվավոր մրցանակնների կինոարտադրության ոլորտում։

Ալ Պաչինոն, Ջեք Նիքլսենը, Հոլի Բերին, Մեգ Ռայանը, Շարլիզ Թերոնը, Ջիմ Քերրին, Բրեդ Փիթը և 100-ից ավելի այլ հոլիվուդյան դերասաններ կարողացել են կառավարել սեփական հույզերն ու ընկղմվել դերի մեջ Չաբբաքի վարպետոթյան դասերի շնորհիվ։

Հայաստանում առաջին անգամ դերասանների և ռեժիսորների համար կարևոր իրադարձություն էր՝ հնարավորություն էր ընձեռվել այստեղ՝ Հայաստանում, տեսնել և ունկնդրել, անգամ մաս կազմել  աշխարհահռչակ վարպետի դասախոսության։

Միջոցառման հովանավորներից էր «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում, ում ներդրումը միջոցառման կայացման գործում անգնահատելի էր։

«Հայաստանյան մշակույթի գործիչները, սկսնակ և փորձառու դերասաններն ու ռեժիսորները, ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետներ, կարիք ունեն տեղեկանալու և ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր մասնագետների փորձառությանն ու մոտեցումներին, ունկնդրելու դասախոսություններն ու հարցեր ուղղելու։ «Ռոստելեկոմ»-ը, կարևորելով մշակույթի դերը հասարակության զարգացման, ինչպես նաև սերունդների դաստիարակության գործում, մշտապես պատրաստ է աջակցել նմանօրինակ նախագծերի անցկացմանն ու կայացմանը Հայաստանում»,- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ դերասաններ և ռեժիսորներ, այնպես էլ հայտնի և վաստակավոր արտիստներ, ովքեր ինտերակտիվ դասախոսության ավարտին Իվանա Չաբբաքի հեղինակած՝ «Արտիստի ուժը» (The Power Of The Actor) բեսթսելլերից բացի հնարավորություն ստացան ինքնագիր վերցնելու։

———–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: