Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Bitcoin-ային առաջին միլիարդատերերը Թայլեր և Քեմերոն Վինքլվոսներն են
05/12/2017 12:58

Bitcoin-ային առաջին միլիարդատերերը Թայլեր և Քեմերոն Վինքլվոսներն են

Facebook կորպորացիայի ստեղծման պատմությանը ծանոթները կամ Facebook-ի մասին պատմող «Սոցիալական Ցանց» ֆիլմը դիտած մարդիկ իհարկե կհիշեն Վինքլվոս երկվորյակներին, որոնք պնդում էին, որ Ցուկերբերգն իրենցից է գողացել Facebook-ը ստեղծելու գաղափալը։ Եղբայներն անգամ դատի տվեցին Ցուկերբերգին, սակայն ապարդյուն։

Պարզվում է, որ Facebook-ի պատմությունից հետո երկվորյակ եղբայրները չեն դադարել ՏՏ աշխարհում իրենց հաջողությունը փնտրելուց և 2011թ.-ին 11 մլն դոլար են ներդրել թվային արժույթի նոր գաղափակի մեջ՝ բավական ցածր գներով ձեռք բերելով Bitcoin-ններ։ Երկվորյակները թվային արժույթների գաղափարի հետևողական աջակիցներ են, նրանց է պատկանում նաև Gemini կոչվող թվային արժույթների բորսան։

Այսօր ամերիկյան բազմաթիվ պարբերականներ կրկին հիշել են Վինքլվոս եղբայրներին, քանզի Bitcoin-ի փոխարժեքի հերթական կտրուկ աճը (11,800 ԱՄՆ դոլար) եղբայրներին դարձրեց  բիթքոինային առաջին միլիարդատերերը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Լրահոս