Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Beeline-ում մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը
05/12/2017 12:40

Beeline-ում մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը

Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում դեկտեմբերի 1-ից մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը։

Սմարթֆոնի արժեքն է 672000 դրամ։ Այն հնարավոր է գնել նաև բաժանորդագրվելով  Smart 7500 հետվճարային փաթեթին՝ 12, 18 կամ 24 ամսով և  տոկոսների փոխարեն վճարել  կապի ծառայությունների համար:

«Մեր բաժանորդները սիրում են քայլել ժամանակին համընթաց, և մեր պարտականությունն է ստեղծել դրա համար բոլոր հնարավորությունները։ Ուրախ ենք հայտարարել, որ այժմ մեր բաժանորդների համար հասանելի են վերջին մոդելների iPhone-ները, մասնավորապես iPhone Х-ը՝ չափազանց մատչելի և հարմար պայմաններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ iPhone Х սմարթֆոնները հասանելի են Հյուսիսային պողոտայի և Ամիրյան փողոցի վրա գտնվող  Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Այս մոդելների քանակը սահմանափակ է։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: