Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային
27/10/2017 21:34

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։

Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում այրան և լիմֆատիկ հանգույցների հիվանդություններով տառապող հիվանդները: Այստեղ գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդինացնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները։ Արյան բանկը պատրաստում և տրամադրում է բաղադրամասեր ինչպես Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդների, այնպես էլ Երևան քաղաքի և մարզերի բուժհաստատություններին:

««Ռոստելեկոմ»-ի անձնակազմը, աջակիցը լինելով ամենատարբեր բարեգործական ծրագրերի, մեծապես կարևորում է մասնակցությունը նմանօրինակ մարդասիրական ակցիաներին։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխատակիցների արձագանքը անսպասելի էր և գովելի։ Մեր մասնակցությունը նաև կոչ է երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր հակացուցումներ չունեն, իրենց ներդրումն ունենալ արյան բանկի համալրման գործում՝ ի նպաստ մեր հասարակության առողջության։ Սա նվազագույնն է, որ մենք՝ որպես քաղաքացիներ կարող ենք իրականացնել արյան և մի շարք այլ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցների համար,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:

Արյան դոնորության վերաբերյալ հասարակության իրազեկումն ու տեղեկատվության տարածումը կարևորագույն գործիքներից են, որոնք նպաստում են դոնորության զարգացմանը Հայաստանում: Տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000, ապա 2016թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն կենտրոնը դեռ հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունի:

Կան արյունատվության հստակ հակացուցումներ: Բոլոր դիմողները պարտադիր անցնում են հարցազրույց և բժշկական հետազոտում, և միայն արյունատվության հակացուցումների բացակայության դեպքում, թույլատրվում է արյունատվությունը:

Հայաստանում 2016թ. տվյալներով արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 44.9%, հիվանդի հարազատները` 45.9 %, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անհատույց կամավոր-դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 9.2%: Վերջին տարիներին ՀՀ-ում նկատվում է անհատույց կամավոր դոնորների թվի աճ` 2002 թվի 0.5%-ից հասնելով 2016թ. 9.2 %-ի, սակայն այս ցուցանիշներով Հայաստանը դասվում է կամավոր անհատույց դոնորներից հավաքագրվող արյան ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքին:

Ըստ միջազգային չափորոշիչների` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկի ինքնաապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության առնվազն 2% դոնոր լինի: Հայաստանում այդ թիվը կազմում է 0.4%: Նշենք,որ զարգացած երկրներում բնակչության ավելի քան 20 % դոնոր է հանդիսանում, իսկ 62 երկրներ արյան իրենց պաշարի շուրջ 100%-ը հավաքագրում են կամավոր անհատույց դոնորներից:

ՀՀ-ում արյան հավաքագրումը խիստ տարբերվում է Երևանաում և մարզերում․ Երևանում հավաքագրվում է 85 % , իսկ մարզերում՝ ընդամենը 15%:

Արյունաբանական կենտրոնում են պահպանվում արտակարգ իրավիճակների համար նախատեսված դոնորական արյան պաշարները:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը Արյունաբանական կենտրոնը տարբեր աղբյուրներով շարունակաբար քարոզում և խրախուսում է:

Ամենատարբեր ակցիաների շրջանակներում հավաքագրված արյունը նույնպես անհատույց տրամադրվում է չարորակ նորագոյացություններով տառապող երեխաներին, որոնք իրենց բուժումն են ստանում ոչ միայն Արյունաբանական կենտրոնում, այլև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և «Մուրացան» համալսարանական կլինիկայում:

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասին առավել մանրամասներ ներկայացված են պաշտոնական կայքում՝ blood.am։

———–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: