Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը
22/02/2017 21:50

Մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը

Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակում  մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը: Ակնոցը հնարավորություն է ընձեռում ամարթֆոնի օգնությամբ դիտել 360° ֆիլմեր և տեսահոլովակներ, խաղալ VR խաղեր՝ օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ինչպես նաև օգտվել նորագույն և ինտերակտիվ VR հավելվածներից:

«Այսօր վիրտուալ իրականությունը հանդիսանում է խաղային և մուլտիմեդիայի հարթակների զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Վիրտուալ իրականության ակնոցները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում և Beeline-ը որպես նոր տեխնոլոգիաներ ներդնող նորարար ընկերություն պատրաստ է առաջարկել այս նորույթը հայ սպառողին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների արժեքը կազմում է 19500 դրամ: Սարքավորման մեջ ներառված է Bluetooth հեռակառավարման վահանակը: Ակնոցները շահագործելու համար անհրաժեշտ է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որտեղ տեղադրված է Gyroscope:

Նշենք, որ ARLOOPA VR ակնոցները բացի Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակից, կարելի է պատվիրել նաև My Beeline Armenia մոբայլ հավելվածի E-shop բաժնից: Առաջին հիսուն գնորդները կստանան նվեր՝ վճարովի VR խաղի գաղտնաբառ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: