2016թ.-ին աշխարհում վաճառվել է մոտ 1.5 մլրդ սմարֆոն. Առաջատարներն են Samsung-ը և Apple-ը
Gartner վերլուծական ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 2016թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշները։ Հրապարակված տվյալների համաձայն 2016թ.-ի չորրորդ եռամսյակում աշխարհում վաճառվել է 431.54 մլն սմարթֆոն, ինչը 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7.05%-ով։ Վերոնշյալ ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 77.04 մլն սմարթֆոն, Samsung-ը՝ 76.78 մլն սմարթֆոն, Huawei-ը՝ 40.8 մլն սմարթֆոն։ Apple-ին բաժին է ընկնում շուկայի 17.9%-ը, Samsung-ին՝ 17.8%, իսկ Huawei-ին՝ 9.5%։ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ Apple-ի մասնաբաժինն աճել է 0.2 տոկոսային կետով, Samsung-ի մասնաբաժինը կրճատվել 2.9 տոկոսային կետով, իսկ Huawei-ի մասնաբաժինն աճել 1.5 տոկոսային կետով։
Ինչ կայանում է տարեկան ցուցանիշներին, ապա 2016թ.-ին աշխարհում վաճառվել է 1.495 մլրդ սմարթֆոն, ինչը 2015թ.-ի ցուցանիշից ավել է 71.46 միլիոնով կամ 5.02%-ով։ Վաճառքի ծավալներով Samsung-ն առաջինն է։ Հարավկորեական կորպորացիան վաճառել է 306.45 մլն սմարթֆոն։ Apple-ի վաճառքների ծավալները կազմել են 216.06 մլն, իսկ չինական Huawei-ը վաճառել է 132.82 մլն սմարթֆոն։ 2016թ.-ի ցուցանիշների համաձայն Samsung-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 20.5%, 2015թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով։ Apple-ի մասնաբաժինը 14.4% է, 2015թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 1.5 տոկոսային կետով, իսկ Huawei-ի մասնաբաժինն աճել է 1.6 տոկոսային կետով և կազմել 8.9%։
Gartner-ը նաև հրապարակել է մոբայլ օպերացիոն համակարգերի բաշխվածության ցուցանիշները։ 2016թ.-ի չորրորդ եռամսյակում վաճառվել է 352.67 մլն Android սմարթֆոն՝ շուկայի 81.7%։ iOS համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքը կազմել է 77.04 մլն՝ շուկայի 17.9%, իսկ Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքների ծավալը կազմել է 1.09 մլն՝ շուկայի 0.3%։
Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է MaxPlay նոր հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ մինչև 55 հավելյալ հեռուստաալիք, 2.5 անգամ ավելի արագ ինտերնետ, 100 նորագույն ֆիլմ, WiFi ակտիվացում, մի շարք այլ սմարթ հնարավորություններ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է