Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ. ապառիկի ձևակերպում՝ հաշված րոպեների ընթացքում
12/12/2016 23:12

ՎիվաՍել-ՄՏՍ. ապառիկի ձևակերպում՝ հաշված րոպեների ընթացքում

Ապառիկի ձևակերպում՝ հաշված րոպեների ընթացքում. համագործակցություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Յունիբանկի միջև

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ ընկերության՝ Երևանի Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաև Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ և այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձևակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:

Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր: