Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom. Հայաստանում ներդրվում է գերժամանակակից և թանկարժեք համակարգ
24/11/2016 21:18

Ucom. Հայաստանում ներդրվում է գերժամանակակից և թանկարժեք համակարգ

Աշխարհի հեռահաղորդակցական ընկերությունների մեծամասնությունը դեռևս չի կողմնորոշվել, թե տվյալների գերարագ (10 Gb/s) փոխանակման հաջորդ սերնդի լայնաշերտ տեխնոլոգիաներից որով պետք է առաջ շարժվի։ Հիմնական մրցակցությունը NG-PON2 և XGS-PON տեխնոլոգիաների միջև է։ NG-PON2 տեխնոլոգիային առավելություն տվող ընկերությունները մատնանշում են այն հանգամանքը, որ այն մեկ հարթակի միջոցով հնարավորություն է տալիս մատուցելու մի շարք տարբեր տեսակի ծառայություններ։ Ամերիկյան Verizon ընկերությունն արդեն իսկ կողմնորոշվել է դեպի NG-PON2 տեխնոլոգիան և պատարստվում է 2017թ.-ին համապատասխան ծառայություններ մատուցել։ Միևնույն ժամանակ, AT&T և Vodafone ընկերությունները, NG-PON2 տեխնոլոգիան համարելով թանկարժեք, հակված են դեպի XGS-PON տեխնոլոգիան, որը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ։

NG-PON2 տեխնոլոգիայի ներդրման բարձր գինը չի կանգնեցնում Verizon-ին, քանի որ ընկերությունում կարծում են, որ XGS-PON-ի ներդրումը և այնուհետ անցումը NG-PON2-ի ներդրման՝ հարաբերականորեն ավելի մատչելի գնով, վերջիվերջո, ավելի թանկ կարժենա, քան NG-PON2-ի ուղղակի ներդրումը։

Verizon ընկերության այս դիտարկման կողմանկիցն է նաև հայկական Ucom-ը, որը վերջերս հայտարարեց NG-PON2 տեխնոլոգիաների ներդրման մեկնարկի մասին։  Ընկերության զարգացման տնօրեն Ալեքսանդր Եսայանի պարզաբանմամբ՝ արդեն 2017թ.-ի ընթացքում ընկերությունը կմատուցի նոր տեխնոլոգիաների վրա հիմնված որոշ ծառայություններ։

Թե որ տեխնոլոգիայի ներդրումն է ավելի շահավետ, ցույց կտա ժամանակը: Անշուշտ, շատ բան կախված է նրանից, թե որքան արագ կսկսի նվազել NG-PON2-ի ներդրման գինը։

Հավելենք, որ անչափ ոգևորիչ է, երբ հագեցած և սահմանափակ շուկայի պայմաններում հեռահաղորդակցական ընկերությունը գերժամանակակից և թանկարժեք տեխնոլոգիաներ է ներդնում, ինչը Հայաստանի հեռահաղորդակցական ոլորտը դարձնում է աշխարհի ամենազարգացածներից մեկը։