Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom-ը նոր U! կանխավճարային սակագնային պլաններ է գործարկել
12/05/2016 22:52

Ucom-ը նոր U! կանխավճարային սակագնային պլաններ է գործարկել

Ucom ընկերությունը ներկայացնում է նոր կանխավճարային սակագնային պլաններ՝ հարմար բոլոր նախասիրություններին:

Միացե´ք U!1000, U!1500, U!2000 կամ U!3000 կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկին և ամեն ամիս ստացեք շատ րոպեներ Ucom շարժական կամ տեղական բոլոր ցանցեր զանգելու, շատ ՄԲ-եր շարժական ինտերնետից օգտվելու և շատ SMS-ներ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

«Այս առաջարկը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ անգամ անհանգստանալ, թե որ ուղղությամբ են զանգահարում կամ որքան շարժական ինտերնետ են օգտագործում: Պետք է ուղղակի հիշել ամսական փաթեթի գումարը և ազատ շփվել: Այս սակագնային պլանները հարմար են ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս խոսելու համար», – նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Միանալով U!1500 սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչպես նաև 150 SMS: U!2000 սակագնային պլանին միանալիս` բաժանորդները կստանան 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 1,5 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և 200 SMS : U!3000 սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ, 3 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և 300 SMS: Իսկ եթե հիմնականում զանգում եք Ucom շարժական համարներին, ապա Ձեզ ավելի հարմար է U!1000 սակագնային պլանը, որի հետ ամեն ամիս կստանաք 1000 րոպե Ucom շարժական ցանցում, 100 SMS, ինչպես նաև 100 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ավելին, ներառված րոպեները սպառելուց հետո մինչև ներառումների վավերականության ժամկետի ավարտը Ucom շարժական համարներին կարող եք զանգել 0 դրամ/րոպե սակագնով:

U! 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր ավելի շատ են օգտվում շարժական ինտերնետից: Իսկ U!1000 սակագնային պլանը հարմար է Ucom շարժական ցանցեր զանգելու համար»:

U! սակագնային պլանները հարմար են և պարզ: Ցանկացած պահի կարող եք Ձեր սակագնային պլանը փոխարինել մյուսով` պարզապես հավաքելով նախընտրած սակագնային պլանին անցնելու կոդը:

Սակագնային պլանի ներառումները վավեր կլինեն 30 օր: Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո: