Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր Վանաձորում
03/05/2016 12:29

Տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր Վանաձորում

Ապրիլի 30-ը Վանաձորում տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր էր:

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների սաները իրենց ուժերն էին փորձում «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ինտելեկտուալ խաղի շրջանակում: Խաղը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ընկերական խաղի նպատակն էր ստեղծել անկաշկանդ ինտելեկտուալ մթնոլորտ երկու քաղաքների ուսանողների միջև: Խաղի ավարտին հաղթող թիմերին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը և ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հանձնեցին մրցանակներ և մասնակցության վկայականներ:

Ընկերական խաղից հետո ԳՏԿ և ՎՏԿ շուրջ 70 ուսանողների Տեղեկատվական տեխնոլոգիաների ընթացիկ ծրագրերը և ոլորտի հեռանկարները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Անդրադառնալով 2 քաղաքների տեխնոլոգիական կենտրոններում իրականացվող դասընթացներին՝ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դասընթացները հնարավորություն են տալիս ոչ միայն իրենց ծննդավայրում աշխատանք գտնելու, այլև սեփական ձեռքերով ստեղծելու իրենց քաղաքի և մարզի բարեկեցությունը:

Մարզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների բացը լրացնելու նպատակով մեկ տարի առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց ՏՏ ոլորտի անվճար դասընթացների ծրագիրը, որին մասնակցեցին 300 հետաքրքված երիտասարդներ: Ծրագրի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, Հայ օգնության ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի և ԳՏՏԿ-ն:

«Ծրագրի մեկնարկը բարդ էր, ընթացքը՝ հետաքրքիր և բովանդակալից։ Ծրագրի մուտքը Լոռու մարզ կարևորվեց և գնահատվեց ոչ միայն 300 ուսանողների ու նրանց ընտանիքների, այլև մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից, ովքեր նախաձեռնությունը գնահատեցին որպես մարզի զարգացման կարևոր քայլ: Նշենք նաև, որ ծրագիրը նպաստում է մարդկային ռեսուրսների և արտահոսքի կանխմանը, 2 քաղաքների միջև ՏՏ ոլորտի համագործակցության ամրապնդմանը», – նշում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:

Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից երիտասարդներին խրախուսող միջոցառումները ՀՀ մարզերում շարունակական բնույթ են կրելու:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: