Յուքոմ ներկայացնում է նոր կատակերգություն՝ «Փախիր կամ ամուսնացիր»
Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացնում են հայկական արտադրության զվարճալի ընտանեկան կատակերգություն, որն անտարբեր չի թողնի և ոչ մեկին:
Հումորային և արկածային այս Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Սակայն, մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր իսկ սեփական հարսանիքից փախած հարսնացուն:
«Փախիր կամ ամուսնացիր». այսպես էն անվանել կատակերգությունը ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը: Մարտի 3-ից «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:
«Շատ լուսավոր ֆիլմ է ստացվել: Հեշտ ու հաճելի էր նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը: Ամենազարմանալին Իվետա Մուկուչյանի հրաշալի դերասանական խաղն էր, քանի որ մինչ այս նա չէր նկարահանվել որևէ ֆիլմում»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը:
«Մեծ պատասխանատվության զգացում կա, քանի որ խնդիր էր դրված ստեղծելու ֆիլմ, որը նման չէր լինի մյուսներին: Հուսով եմ, որ այս ֆիլմը կարդարացնի մեր բոլորի սպասելիքները»,-ասաց «Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը:
«Այս ֆիլմն ստեղծված է ընտանեկան դիտման համար: Այն շատ հետաքրքիր է լինելու, և մենք հորդորում ենք բոլորին անպայման դիտել այն»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Գլխավոր դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Իվետա Մուկուչյան
Ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
Սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան
Մոնտաժող՝ Ռազմիկ Մարգարյան
Օպերատոր՝ Արթուր Ուստյան
Կոմպոզիտոր՝ Տիգրան Գրիգորյան
Մաղթում ենք բոլորին ուրախ դիտում և երաշխավորում ենք, որ ոչ մի կինոդիտող չի խուսափի բարձր տրամադրությունից և հաճելի տպավորություններից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է