Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողներն հայտնի են
17/12/2015 18:09

Beeline. «Eurasia Mobile Challenge» մրցույթի Հայաստանյան հաղթողներն հայտնի են

Beeline-ը Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին։
Հայաստանում հաղթող թիմերն են` «DailyDoc», «Localz» և «Medlee»:

Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Մոսկվայում հունվարի 27-28-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:

«ՎիմպելԿոմ»-ում մենք մշտապես փնտրում ենք նորարարական բջջային լուծումներ: «Eurasia Mobile Challenge»-ն երիտասարդ տաղանդավոր ձեռներեցներին հնարավորություն է տալիս հանդես գալ ստեղծագործ և իրագործելի գաղափարներով, և ես ակնկալում եմ տեսնել այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Մոսկվայում տեսնել մասնակիցների ներկայացումները», – ասաց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Գլխավոր տեխնիկական տնօրեն Յոգեշ Մալիկը:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթողներին` այս բարդ և ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են ամենանորարար և ստեղծագործ լուծումները: Մաղթում եմ նրանց հաջողություն Մոսկվայում կայանալիք առաջիկա տարածաշրջանային եզրափակչում և հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սեպտեմբերին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ: Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետևյալ կատեգորիաներում` «ժամանց և մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: Թիմերը գնահատվել են տեղական և միջազգային ձեռներեցների, ինչպես նաև «ՎիմպելԿոմ»-ի ղեկավարների կողմից հետևյալ չափանիշներով` նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն, յուրօրինակություն, բիզնես մոդելի իրագործելիություն:

Հաղթող թիմերը կհրավիրվեն ներկայացնելու իրենց պրեզենտացիաները տարածաշրջանային եզրափակչին, որտեղ Եվրասիա տարածաշրջանից ընտրված երեք հաղթողները կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում: