Beeline. «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»` նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ
Beeline-ն աջակցում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթին։ Մրցույթը կազմակերպվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ և նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։
Ինչպես տեղեկանցում են Beeline ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ մրցույթի ընթացքում կանցկացվեն նաև սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:
«Որպես սոցիալապես պատասխանտու օպերատոր Beeline-ն այս տարի աջակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք մի կողմից նպաստում են ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը, մյուս կողմից խրախուսում երիտասարդներին թվային տեխնոլոգիաների միջոցով կառուցել իրենց ապագան։ Ես շատ եմ կարևորում թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը և համոզված եմ, որ ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երևույթը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք ցանկանում ենք լինել փոխակերպման էպիկենտրոնում և այս բնագավառում շարունակելու ենք աջակցել տաղանդավոր երիտասարդներին», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud based solutions) առաջարկող թիմերին։ Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։ «Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում վաճառելու համար», – նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Ի հավելումն, երկու հետաքրքիր ստարտափերի կենտրոնը կընդգրկի ստարտափ աքսելերացիայի ծրագրում:
Նշենք նաև, որ մրցույթի կազմակերպմանն աջակցում են Համաշխարհային բանկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ-ում գործող Knight-Mozilla OpenNews-ն։
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իրականացնել այս մրցույթը դեռևս 2011թ․ից։ Առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցել է 32 թիմ՝ ավելի քան 150 մասնակցով: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է տարեց տարի։ 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել։ 2014թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է