Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 20/11/2015
20/11/2015 12:16

Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 20/11/2015

Ներկայասցնում ենք Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Google Play-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2015թ. նոյեմբերի 20-ի դրությամբ:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Viber հաղորդակցման հարթակը: Երկրորդ հորիզոնականում Skype հաղորդակցման հարթակի հավելվածն է: Երրորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել 360 Security հակավիրուսին։ Չորրորդ տեղում Odnoklassniki սոցիալական ցանցն է, իսկ հնգյակը եզրափակում է Messenger հաղորդակցման հարթակը։

Ստորև ներկայացնում ենք ամենաշատ ներբեռնված հայկական հավելվածների հնգյակը.

1.Bazar Blot Club` տարածված «Բազար-Բլոտ» թղթախաղի առցանց հարթակ: 2. Միլիոնատեր` հայտնի ինտելեկտուալ խաղ: 3. ai.type Armenian Predictionary` հավելված, որը գրված մի քանի տառերից ելնելով առաջարկում է բառերի մի շարք տարբերակներ: 4. Autoschool` ավտոդպրոցի հայկական հավելված: 5. ggTaxi` տաքսիների առցանց պատվերի հայկական համակարգ: 

Լրահոս