Վիվասել-ՄՏՍ. 2.5G/3.5G նոր բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում
Հայաստանում ամենամեծ ծածկույթ ունեցող բջջային ցանցն էլ ավելի է ընդարձակվում. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում իր ձեռքբերումներով: Այսօր ևս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում՝ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ՝ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ և վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:
Ջրարբիի բազային կայանը գյուղական վայրերում վերջերս կառուցված կայաններից մեկն է: Առհասարակ` կայանի կառուցման աշխատանքներին նախորդում է տեղանքի որոշումը՝ բարձր ճշգրտության ռադիոսարքավորումների միջոցով: Այնուհետև սկսվում են շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի: Առանձին տեղանքներում հիմքը կառուցելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել գրունտային ջրերը: Հաջորդ փուլում կառուցվում է աշտարակը, որի վրա տեղադրվում են ալեհավաքն ու ռադիո-ռելեային սարքավորումները: Ամենավերջում կատարվում է թվային սարքավորումների տեղադրումն ու միացումը, որից հետո բազային կայանը գործարկվում է:
Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ ևս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ը՝ շինությունների տանիքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում:
4G/LTE ցանցի ընդլայնումը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է մատուցում: Հայաստանում 4G/LTE ցանցի ծածկույթը կազմում է 45.7%: Ներբեռնման 150 Մբիթ/վրկ և վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G տեխնոլոգիան հասանելի է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Արմավիրում և Վաղարշապատում: Մինչև տարեվերջ ցանցը կհամալրվի ևս 5 4G/LTE բազային կայանով: Այսպիսով՝ LTE (eNodeBs) կայանների ընդհանուր թիվը կհասնի 255-ի:
«Ընկերության գործունեության առաջին փուլում մենք առաջնորդվում էինք հետևյալ կարգախոսով՝ բջջային հաղորդակցությունը պետք է հասանելի լինի անգամ հեռավոր սարերում գտնվող հովիվներին: Մենք խոստացանք և կատարեցինք մեր խոստումը: Ներկայումս ոչոք չի զարմանում այն փաստից, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն է՝ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G և 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի ամենահեռավոր բնակավայրերում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
3.5G և 4G ծառայությունների շնորհիվ ընկերության բաժանորդները հնարավորությունունեն օգտվելու առցանց ամենանորարարական ծառայություններից, առավել արդյունավետ դարձնել համացանցից օգտվելը աշխատանքի և ժամանցի համար, խաղալ առցանց խաղեր, օգտվել տեսասթրիմինգի ծառայություններից և դիտել HD տեսանյութեր բոլորովին նոր որակով՝ առանց ֆիքսված ցանցից կախում ունենալու:
Որպես նորարարությունների առաջատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկող աշխարհում առաջատար մատակարարների հետ:
Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է