Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային երրորդ ճամբարի հաղթողներին
Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։
Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրեցին 9 նախագիծ։ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվեցին աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործեցին իրենց նախագծերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների և թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord և ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2015–ի հավաստագրեր:
«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով և աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց. «ԴիջիՔեմփը բացի նորարարական գաղափարների բացահայտումից և բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ: Մենք առանձնակի կարևորում ենք պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաև ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների և այլն»։
Դիջիքեմփ ամառային ճամբարի հիմնական նպատակն երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաև մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրեր: Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին և ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:
Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է