Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Երևանում կայացավ տեխնոլոգիական ուիկենդ
15/07/2015 14:37

Երևանում կայացավ տեխնոլոգիական ուիկենդ

Հուլիսի 11-ից 12-ը կայացած տեխնոլոգիական ուիկենդն իսկական տեխնոլոգիական տոն էր հայկական ստարտափների ու թիմերի, ստեղծագործ և նորարար երիտասարդների համար: Բոլորը համախմբվել էին IBM BlueMix cloud Հեքեթոնի, Slush 2015 Global Impact Accelerator մրցույթի և նորարարական լուծումների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումների շուրջ, որը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում: Հովանավորներն էին ‹‹Նիկիտա Մոբայլ››, ‹‹Ռոստելեկոմ Հայաստան>> ընկերություններն ու ‹‹Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ›› բարեգործական հիմնադրամը:

IBM BlueMix cloud Հեքեթոնին մասնակցած 11 թիմերից 2-ը` Vulpex և Simplex, ժյուրիի կողմից ճանաչվեցին լավագույնը՝ յուրաքանչյուրն արժանանալով 500 հազարական դրամ մրցանակի: Խրախուսական մրցանակ ստացավ Brainstorm թիմը՝ ստանալով երկու սմարթֆոն:

«Ուրախալի է, որ չնայած երիտասարդ տարիքին բոլոր մասնակիցները հետաքրքիր և նորարարական լուծումներով հանդես եկան և IBM Bluemix պլատֆորմն էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռեց նրանց սեփական գաղափարները ծրագրավորելու և ներկայացնելու հարցում,»- նշեց հայաստանյան Ռոստելեկոմի ղեկավար Հայկ Ֆարամազյանը։

‹‹Շատ հետաքրքիր մրցույթ էր, ինչը թիմերին դրդում էր էլ ավելի ջանասիրաբար աշխատել ու արդյունքում լուրջ մրցակցություն էր ընթանում:  Առհասարակ cloud պլատֆորմի վրա հիմնված հեքեթոնը միշտ ստիպում է թիմին նոր ուղղությամբ մտածել ու զուգահեռաբար ձեռք բերել նաև նոր գիտելիքներ››,- նշեց Simplex թիմի անդամ Նաիրի Նարինյանը: Թիմը մշակել էր սոցիալական երաժշտական հարթակ, որտեղ ստեղծվող երաժշտությանը կարող էին մասնակից լինել աշխարհի ցանկացած կետում գտնվող ոչ պրոֆեսիոնալ երաժշտության սիրահարները։

Ուիկենդի ընթացքում, առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց Slush 2015 Global Impact Accelerator-ի լոկալ մրցույթը հայկական ստարտափների համար, որի մասնակցեց 11 թիմ: Լավագույնները՝ Paqqy, Renderforest և Chally թիմերը, ստացան բացառիկ հնարավորություն մասնակցելու նոյեմբերի 11-12-ը Ֆինլանդիայում կայանալիք Slush միջազգային մրցույթին: Միջոցառման ընթացքում հայկական սկսնակ ընկերությունները կկարողանան հանդիպել միջազգային առաջատար ներդրողների, ղեկավարների հետ և զարգացնել իրենց բիզնեսը: 

Տեղեկացնենք նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը նախատեսում է տեխնոլոգիական ուիկենդը դարձնել ամենամյա միջոցառում։