ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին բջջային խարդախությունից պաշտպանելու միջոցների մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական համալիր միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին՝ հայտնի և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Օրինակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արգելափակում է անցանկալի կարճ հաղորդագրությունների հոսքը իր բաժանորդներին (spam filter) և ժամանակավորապես արգելափակում է միակողմանի կամ երկկողմանի զանգերը՝ միջազգային ուղղություններով, եթե նկատվել են զանգվածային զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների հեռախոսահամարներով:
Այս հարցում նաև չափազանց կարևոր է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից խարդախության դեպքեր նկատելիս այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահելը, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ բջջային խարդախությամբ հարձակումները կանխելու և ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:
Հայտնի են բջջային խարդախության բազմաթիվ տեսակներ: Օրինակ՝
ա. առաջարկվում են վիրուսային ծրագրեր, որոնք բաժանորդի բջջային սարքի միջոցով կամ ունեցած անձնական տվյալների օգտագործմամբ որոշակի գործողություններ են կատարում,
բ. անհայտ ծագում ունեցող ինտերնետային կայքերից բաժանորդի սարքում տեղադրվում են տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով առանց բաժանորդի համաձայնության զանգեր են կատարվում և կարճ հաղորդագրություններ են ուղարկվում,
գ. բջջային սարքի միջոցով առանց բաժանորդի համաձայնության հավաքագրվում են նրա տեղորոշման և նախընտրությունների մասին տվյալներ (metadata),
դ. բաժանորդի հեռախոսն օգտագործվում է որպես հեռակառավարվող սարք՝ տարատեսակ գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ բաժանորդի բջջային համարից բաժանորդի կոնտակտային հասցեներով գովազդային SMS ուղարկելու համար):
Սակայն բջջային խարդախությունից կարելի է խուսափել՝ հետևելով մի քանի բավականին պարզ քայլերի:
Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար
1. Բջջային սարքերի համար սահմանեք գաղտնաբառ և կիրառեք այն՝ սարքը երկար ժամանակով տեսանելիության դաշտից թողնելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
2. Զերծ մնացեք գաղտնաբառերը, PIN-կոդերը և այլ խիստ գաղտնի անձնական տեղեկությունները էլեկտրոնային նամակներում՝ բջջայինից կամ առցանց հասանելի որևէ այլ նամակագրությունում պահելուց:
3. Սարքը կորցնելու կամ գողացվելու դեպքում, անմիջապես տեղեկացրեք այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը: Այնուհետև փոխեք բջջային սարքի միջոցով առցանց մուտքի բոլոր հնարավոր գաղտնաբառերը (օրինակ՝ առցանց բանկային հաշիվ մուտք գործելու գաղտնաբառը):
4. Զերծ մնացեք անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետային համակարգիչներում, նախքան տեղադրելը ծանոթացեք ծրագրի թույլտվությունների հետ:
5. Զերծ մնացեք անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց:
6. Նախքան բջջային սարքը վաճառելը կամ այլ անձանց օգտագործման փոխանցելը վերականգնեք գործարանային կարգավորումները և ջնջեք Ձեր կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը:
7. Ժամանակակից բջջային սարքերի զգալի մասն ունի հեռավորության վրա արգելափակվելու կամ, կորելու կամ այն գողացվելու դեպքում, դրանց հետևելու ներկառուցված հնարավորություններ: Օգտագործեք նաև այդ նպատակին ծառայող հավելվածներ: Սարքի համար նախատեսված նմանատիպ հնարավորությունների մասին հավելյալ տեղեկությունների համար պարբերաբար ծանոթացեք սարքը արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակվող նորություններին և նորույթների մասին հայտարարություններին:
8. Կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի և անցանկալի համարները, ինչպես նաև տեղադրել հակավիրուսային ծրագրեր:
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է