Beeline. մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը
Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) համատեղ հայտարարում են «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծել կրթական, արտագաղթի և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:
«Make Your Mark» նոր գլոբալ սոցիալական ռազմավարությունը, որն իրականացվում է Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում նպատակ ունի թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան:
«Beeline-ը Հայաստանում այսօր պաշտոնապես միանում է «Make Your Mark» ծրագրին և «Ագրո դպրոց» նախագիծն այս ռազմավարության շրջանակում իրականացվող առաջին միջոցառումն է։ Մենք իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր այս նախաձեռնության շրջանակում։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, ովքեր այսօր արդեն իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ և վաղվա օրվա կերտողներ։ Սեր և հետաքրքրություն սերմանելով երիտասարդների մեջ` մենք կնպաստենք երիտասարդների կարողությունների զարգացմանը, կխթանենք իրենց փոքր բիզնեսի վարման և եկամտի ստեղծման գործընթացին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline-ի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ գետաշենցիների համար այդքան բաղձալի «Ագրո դպրոց» նախագիծը, որը հնարավորություն կտա դպրոցական տարիքից ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին և հմտություններին, կսովորեցնի իրենց ճիշտ գնահատել շուկան, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ ճիշտ դիրքավորել արտադրանքը՝ օգտագործելով մարքեթինգային լավագույն փորձը», – նշեց COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։
Ծրագիրը կիրականացվի չորս հիմնական փուլով. ուսումնական ծրագրի մշակում և ջերմատան կառուցում, լսարանային և գործնական ուսուցումներ, փորձի փոխանակում այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարում և վաճառք։ Ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքի շուրջ 235 ավագ դպրոցի աշակերտներ։
Նշենք, Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է