Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի անցկացման մասին
26/03/2015 15:55

Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի անցկացման մասին

Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի  անցկացման մասին: Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում և նպաստում ուսուցման գործընթացին:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական և ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը մեկնարկում է սույն թվականի մարտի  26–ին և նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում մարտի 26-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ  մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչև 30-ը:

ՀՀ ԿԳՆ, Beeline-ի և վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը: Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգևատրվի խրախուսական մրցանակով:

«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի  բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։  Համոզված եմ, որ այս մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ և նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլ  կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր  դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Կրթական համակարգի առաջընթացը գրեթե ամբողջությամբ կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու և ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել  այս ոլորտի ընձեռած հնարավորություններին,   այլ նաև պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին»,- ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Ծրագրին աջակցում է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ www.college.eiu.am Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի պաշտոնական կայքում։